Կյանքի յոթ կանոն, որոնք պետք է անգիր իմանալ


Կյանքի յոթ կանոն, որոնք պետք է անգիր իմանալ
Հունիս 24 17:57 2017

1. Կանոն 80/20 (Պարետոյի սկզբունքը): Ձեր ստացած եկամտի 80 տոկոսը գալիս է ձեր գործունեության 20 տոկոսից: Ձեր կատարածի մեծ մասն իրականում այնքան էլ անհրաժեշտ չէ, որքան դուք եք կարծում:

2. Պարկինսոնի օրենք: Դուք ավելի արագ կարող եք անել այն, ինչ ձեզ պետք է, քան կարծում եք: Որքան ավելի շատ ժամանակ ծախսեք առաջադրանքի վրա, այնքան ավելի շատ կկորցնեք:

3. Խմբային գործողություն: Լավ միջոց է ձանձրալի եւ միօրինակ առաջադրանքն արագ կատարելու համար:

4. Սկզբում տվեք, հետո՝ ստացեք: Ժամանակի հետ դուք ավելի շատ եք ստանում, քան տալիս եք:

5. Կանխեք իրադարձությունները, մի արգելակեք: Դա ոչ միայն ձեզ կազատի սպասումներից, այլեւ կզգաք, որ սեփական կյանքը կառավարելու իշխանություն ունեք:

6. Սխալներն ու անհաջողությունները լավ են: Դրանք թույլ են տալիս անգնահատելի փորձ ձեռք բերել, բազմաթիվ հետաքրքրիր բաներ իմանալ ու հաջողակ դառնալ: Հաջողության միայն համառներն են հասնում:

7. Ինքներդ ձեր հանդեպ չափազանց խիստ մի եղեք: Դա լրացուցիչ անհարկի ներքին ցավ է պատճառում եւ խլում է թանկարժեք ժամանակը: