«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին 30-ամյակի առթիվ (տեսանյութեր)


«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին 30-ամյակի առթիվ (տեսանյութեր)
Հունիս 24 17:42 2017

«Բարսելոնան» շնորհավորել է թիմի առաջատար Լիոնել Մեսիին, որը հունիսի 24-ին նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը: Արգենտինացի ֆուտբոլիստն այժմ հայրենիքում է եւ պատրաստվում է հունիսի 30-ին կայանալիք հարսանիքին Անտոնելա Ռոկուցոյի հետ:

Մեսին «Բարսելոնայում» նորամուտը նշել է 2004-ին 17 տարեկանում: Այս ընթացքում նա կատալոնական թիմի հետ դարձել է Իսպանիայի 8-ակի չեմպիոն, 5-ակի գավաթակիր, 6-ակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, երեքական անգամ հաղթել է Եվրոպայի Սուպերգավաթում եւ աշխարհի ակումբային առաջնությունում, 5 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»: