Խորամանկություններ, որոնք ձեր մաշկը կատարյալ կդարձնեն


Խորամանկություններ, որոնք ձեր մաշկը կատարյալ կդարձնեն
Հունիս 24 16:49 2017

Բոլորը ցանկանում են գայթակղիչ և անթերի տեսք ունենալ: Դրա համար անհրաժեշտ է ունենալ առողջ և խնամված մաշկ:

Առաջինը, ինչ պետք է անել, դա շողացող էֆեկտով կրեմի օգտագործումն է: Առողջ մաշկը միշտ շողում է: Շողացող մասնիկներով կրեմը հիանալի տարբերակ է մաշկի համար:

Երկրորդը, պարտադիր խոնավեցրեք մաշկը ամեն օր: Սովորական խնամքի կրեմի հետ մեկտեղ պարտադիր գիշերային դիմակներ, սրվակներ և այլ միջոցներ ավելացրեք: Այդ կերպ խոնավեցումը ավելի ակտիվ կլինի, իսկ մաշկn` ավելի առողջ:

Երրորդը, ընտրեք թեթև նյութակազմվածքով տոնային կրեմներ` առավել ևս ամռանը: Դիմահարդարումը չպետք է դիմակի նման լինի: Թունդ տոնային կրեմները կարող են հեշտությամբ փչացնել ձեր արտաքինը, իսկ օդային BB- կամ CC-կրեմները ամենաճիշտ տարբերակն են:

Չորորդը, օգտվեք հայլայթերով: Պարտադիր ճիշտ շեշտադրումներ արեք դեմքի վրա, որպեսզի մաշկը և դիմահարդարումը անթերի լինեն: Այս կոսմետիկ միջոցը հարկավոր է քսել քթարմատից մի փոքր ներքև, վերևի շրթունքի փոսիկին, քթի ծայրին և այտոսկրի վերին հատվածին:

Հինգերորդը, օգտագործեք շողացող էֆեկտով կարմրաներկ: Դա ձեզ կհաղորդի շողացող և առողջ տեսք:

Վեցերորդը, քթին դիմափոշի քսեք: Քիթը դեմքի ամենայուղոտ հատվածներից է և քրթինքից փայլող քիթը հաստատ չի գեղեցկացնի ձեզ: