ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով 14 տուժած զինծառայողներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. Ա. Հովհաննիսյան


ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով 14 տուժած զինծառայողներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. Ա. Հովհաննիսյան
Հունիս 24 16:42 2017

Հունիսի 24-ին՝ ժամը 08:30-ին, Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշներով մեքենայի կողաշրջման հետևանքով տուժած 14 զինծառայող ուղևորներից որևէ մեկի կյանքի վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօրվա ավտովթարի հետ կապված՝ որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը գտնվում են Մուրացանի հոսպիտալում»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով 14 պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներ էին ստացել: