Ջոնի Դեփը ներողություն է խնդրել Թրամփին սպանելու վերաբերյալ կատակի համար


Ջոնի Դեփը ներողություն է խնդրել Թրամփին սպանելու վերաբերյալ կատակի համար
Հունիս 24 17:20 2017

Դերասան Ջոնի Դեփը ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփին սպանելու վերաբերյալ անհաջող կատակի համար՝ տեղեկացնում է People ամսագիրը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ես ներողություն եմ խնդրում անհաջող կատակի համար. իմ մտածածի պես չստացվեց, ես ոչ մի չար մտադրութուն չունեի, միայն փորձում էի ուրախանալ, ոչ թե որևէ մեկին վնասել», - հայտարարել է նա:

Դերասաննն նախագահի սպանության մասին կատակել է հինգշաբթի՝ երաժշտական փառատոնի ժամանակ:

«Կարելի՞ է այստեղ բերել Թրամփին: Ինձ թվում է, որ նրան օգնություն է պետք: Դա հայտնվում է մամուլում և դա սարսափելի է, բայց ես ուզում եմ, որ դուք մասնակցություն ունենաք դրանում: Ե՞րբ է վերջին անգամ դերասանը սպանել նախագահին», - ասել է Դեպը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով դերասան Ջոնի Դեփի՝ իրեն սպանելու վերաբերյալ կատակին, հայտարարել էր, որ դատապարտում է բռնությունը և վշտացած է, որ պարոն Դեփը և մյուսները այդպես չեն մտածում: