Ավտովթար՝ Գառնիում. վիրավորները հոսպիտալացվել են


Ավտովթար՝ Գառնիում. վիրավորները հոսպիտալացվել են
Հունիս 24 16:09 2017

Հունիսի 24-ին, ժամը 12:41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևան-Գառնի ավտոճանապարհին՝ Գառնի գյուղի սկզբնամասում «ՎԱԶ 21010» մակնիշի 35 AR 246 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 5մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ Ե. Ա.-ին (2001 թ.), Է. Ե.-ին, Ն. (1997 թ.) և Է. Գ.-երին (1999 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



loading...