Դոնալդ և Մելանյա Թրամփները ներկա կլինեն ֆինանսների նախարարի հարսանիքին


Դոնալդ և Մելանյա Թրամփները ներկա կլինեն ֆինանսների նախարարի հարսանիքին
Հունիս 24 15:56 2017

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ ներկա կգտնվի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հարսանիքին: Տոնին նրանք պատրաստվում են ժամանել ժամը երեքին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով Սպիտակ տանը:

Հարսանեկան արարողութունը տեղի կունենա Վաշինգտոնի կենտրոնում:
Ինչպես հաղորդվում է, նախկին բանկի կառավարիչ և պրոդյուսեր Մնուչինը ամուսնանում է շոտլանդացի դերասան Լուիզա Լինտոնի հետ:

Հարսանիքը տեղի կունենա Էնդրյու Մելլոնի անվան սրահում, ով գլխավորել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 1921-ից 1932 թվականներին: Այդ շենքը կառավարական համակարգի՝ այսպես կոչված Դաշնային եռնակյունու մի մասն է:

Նշենք, որ այս տեղանքում բազմաթիվ նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ 1949 թվականին Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի ստորագրումը: