Կոշտ ու չորացած կրունկնե՞ր. Այս անհավանական հեշտ ու մատչելի բաղադրատոմսը կօգնի քեզ ազատվել խնդրից


Կոշտ ու չորացած կրունկնե՞ր. Այս անհավանական հեշտ ու մատչելի բաղադրատոմսը կօգնի քեզ ազատվել խնդրից
Հունվար 23 20:09 2017

Կոշտ ու չորացած կրունկներ.Այս խնդրից ազատվելու մեր տարբերակը դու հաստատ կհավանես առաջին իսկ կիրառությունից հետո, որովհետև այն իրոք արդյունավետ է և որ շատ կարևոր է՝ գրեթե ծախս չի պահանջում:

Ընդամնեը 100-150 դրամով գնիր սովորական, ամենահասարակ վազելինն և մեկ հատիկ կիտրոն:

Մի կողմ դիր գնումներդ ու ոտքերդ լվանալու համար թասի մեջ լցրու հնարավորինս տաք (բայց ոչ եռման) ջուր ու ավելացրու մեկ ճաշի գդալ սոդա:

15 րոպե ոտքերդ պահիր այդ ջրի մեջ և վերջում խարտոցի միջոցով հեռացրու արդեն փափկած կոշտուկներն ու մեռած մաշկը: Այնուհետև, առանց րոպե կորցնելու պատրաստիր քսուքը:

Հարմար տարայի մեջ լցրու քո գնած թարմ կիտրոնից քամված երկու ճաշի գդալ կիտրոնահյութը և մեկ ճաշի գդալ վազելինն ու արագորեն խառնիր, որպեսզի հնարավորինս միասեռ զանգված ստացվի ու առանց հապաղելու ոտքերիդ թաթերի կոշտ հատվածները մերսիր տվյալ քսուքով:

Մի քանի րոպե մերսելուց հետո հագիր բամբակյա գուլպաներ, իսկ իդեալական դեպքում՝ գուլպաներից առաջ պոլիէթիլենային պարկեր և պառկիր քնելու:

Ոտքերդ կարող ես լվանալ միայն առավոտյան: Փորձիր, արդյունքը քեզ իսկապես կգոհացնի: 



loading...