Որդին ավտոտնակում հայտնաբերել էր հանգուցյալ հոր զինամթերքը


Որդին ավտոտնակում հայտնաբերել էր հանգուցյալ հոր զինամթերքը
Հունիս 24 15:37 2017

Ոստիկանության Մալաթիայի բաժնում 1978 թ. ծնված Հրաչյա Պ.-ից ահազանգ էր ստացվել, որ ավտոտնակում զինամթերք է հայտնաբերել:

Մեկնած օպերատիվ խումբը Երեւանի Անդրանիկի փողոցի 90 շենքի դիմաց գտնվող, Հրաչյա Պ.-ին պատկանող ավտոտնակի նկուղից հայտնաբերել է կարճեցված փողով, 16 մմ տրամաչափի ողորկափող հրացան՝ քանդված վիճակում, եւ 5.45 մմ տրամաչափի 50 փամփուշտ:

Ըստ Հրաչյա Պ.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից, հանգուցյալ հորը: