Համացանցի օգտատերերը քննադատել են 61-ամյա Քրիս Ջեներին ֆոտոշոփի համար (լուսանկարներ)


Համացանցի օգտատերերը քննադատել են 61-ամյա Քրիս Ջեներին ֆոտոշոփի համար (լուսանկարներ)
Հունիս 24 15:34 2017

Քրիս Ջեները ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար մարզասրահից, որտեղ երևում է՝ նա գտնվում է գերզանաց մարզավիճակում և ձեռքում ինչ-որ տուփ, որն էլ ենթադրաբար օգնել է նրան պահպանել իր գեղեցիկ կառուցվածքը: Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:

«Մարդիկ շատ են հարցնում ՝ ինչպես եմ կարողանում պահպանել կառուցվածքս և մնալ լավ մարզավիճակում: Այս հարցում ինձ օգնում է դետոքսի պարբերաբար կիրառումը, հատկապես ամռան սկզբում»,-բացահայտել է մոր գաղտնիքը Քիմ Քարդաշյանը:

Համացանցի օգտատերերը նկարը խորը ուսումնասիրելուց հետո նկատել են, որ Քրիսի հրաշալի կազմվածքի գաղտնիքը նաև ֆոտոշոփի արդյունք է, որի համար բավականին բացասական արձագանքներ են հնչեցրել:

Քննադատությունների կենտրոնում ոչ միայն Քրիսն է, այլ նաև նրա դուստրերը, որոնք ևս վերջին շրջանում ստիպված էին լինում կարդալ բացասական մեկնաբանություններ: