Ֆրանսիայի նախագահն ու նրա կինը Ելիսեյան պալատի համար շուն են փնտրում


Ֆրանսիայի նախագահն ու նրա կինը Ելիսեյան պալատի համար շուն են փնտրում
Հունիս 24 14:41 2017

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինը՝ Բրիջիթը, շուն են փնտրում, որպեսզի վերջինին տեղակայեն Ելիսեյան պալատում, փոխանցում է Paris Match-ը։

Ֆրանսիայի նախագահն ու նրա կինը մեկ շուն ունեն՝ արգենտինական դոգ ցեղատեսակի։ Բայց նրան զույգը Ելիսեյան պալատ չի տարել, քանի որ Ֆիգարո անունով շունն ապրում է Ֆրանսիայի առաջին տիկնոջ դստեր՝ Թիֆանիի տանը։

Նշվում է, որ Ելիսեյան պալատում շուն են պահել նախագահներ Ժիսկար դ'Էսթենը, Ֆրանսուա Միտերանը, Ժակ Շիրակը, Նիկոլյա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը։