Ավտովթարից տուժած զինծառայողները ժամանել են Երևան, անցնում են ստուգումներ


Ավտովթարից տուժած զինծառայողները ժամանել են Երևան, անցնում են ստուգումներ
Հունիս 24 14:23 2017

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր մանրամասներ է հայտնել Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի վիրավորների մասին:

Նա հայտնել է, որ ավտովթարից տուժած զինծառայողները ժամանել են Երևան։ Այս պահին վիրավորներն անցնում են համապատասխան ստուգումներ:

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով 14 պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներ էին ստացել: