Բարաք Օբամայի արեւադարձային հանգիստը Բալիում


Բարաք Օբամայի արեւադարձային հանգիստը Բալիում
Հունիս 24 14:50 2017

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ընտանիքով հանգստանում է Բալիում։ AFP-ն հաղորդում է, որ Օբաման երեկ երեկոյան է Բալի ժամանել եւ տեղավորվել Ուբուդե հյուրանոցում։ Վաղ առավոտյան նախկին նախագահը վարժանքով է զբաղվել։ Սակայն, թե ինչպես է պատրաստվում արձակուրդը վայելել Օբամա ընտանիքը, քիչ բան է հայտնի։

AFP-ի տվյալներով՝ արձակուրդի ընթացքում Օբաման մտադիր է մայրաքաղաք Ջակարտա այցելել, որտեղ երիտասարդ տարիներին ապրել է 4 տարի։ Իսկ Բորոբուդուր հնամենի տաճարը տեսնելու համար ընտանիքը մտադիր է Յոգյակարտ այցելել։

Նշվում է, որ ինդոնեզիացիները սիրում են Օբամային՝ Ինդոնեզիայի եւ նրա մշակույթի հանդեպ ունեցած վերջինի վերաբերմունքի պատճառով։

Ինդոնեզիայի ԱԳՆ-ում հայտնել են, որ Օբաման երկիր է ժամանել նախագահ Ջոկո Վիդոդոյի մի քանի հրավերից հետո։ Օբաման Վիդոդոյի հետ կհանդիպի հունիսի 30-ին։