Մեսին՝ ավարտված մրցաշրջանում «Բարսելոնայի» լավագույն խաղացող


Մեսին՝ ավարտված մրցաշրջանում «Բարսելոնայի» լավագույն խաղացող
Հունիս 24 14:19 2017

Արգենտինացի Լիոնել Մեսին 5-րդ անգամ ճանաչվել է «Բարսելոնայի» լավագույն խաղացող: Անցած մրցաշրջանի արդյունքներն ամփոփել են կատալոնացի լրագրողները, որոնք ակումբի հետ համատեղ ամեն մրցաշրջանի ավարտից հետո որոշում են թիմի ամենաարժեքավոր խաղացողին:

Մրցանակը շնորհվում է 2010 թվականից եւ Ալդո Ռովիրայի հիշատակին է (մահացել է 37 տարեկանում): Նա «Բարսելոնայի» նախկին տնօրեն Խոսեպ Լուիս Ռովիրայի որդին է եւ զոհվել է 2009 թվականին տեղի ունեցած ավտովթարում:

Մեսին այս մրցանակին արժանացել է նաեւ 2010-ին, 2012-ին, 2013-ին ռւ 2015-ին: 2011-ին մրցանակը ստացել է Էրիկ Աբիդալը, 2014-ին՝ Խավյեր Մասկերանոն, 2016-ին՝ Լուիս Սուարեսը:

Անցած մրցաշրջանում Մեսին ակումբային 50 հանդիպումներում խփել է 53 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում: