Վթար Գառնի գյուղում


Վթար Գառնի գյուղում
Հունիս 24 13:59 2017

Հունիսի 24-ին, ժամը 12:41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 21010» մակնիշի 35 AR 246 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 5մ), ինչի հետևանքով վարորդին և երկու ուղևորին տեղի ուժերով տեղափոխել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ.

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



loading...