Չինաստանում ավերակների տակ 141 մարդ է մնացել (Լուսանկարներ)


Չինաստանում ավերակների տակ 141 մարդ է մնացել (Լուսանկարներ)
Հունիս 24 13:48 2017

Չինաստանում ավերակների տակ 141 մարդ է մնացել։ «Սինհուա»-ն, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Սիչուան գավառում սողանքի հետեւանքով 141 մարդ ավերակների տակ է մնացել։ Քարերի կույտի տակից հաջողվել է դուրս բերել 3 ողջ մնացածի՝ ամուսնական զույգի՝ իրենց երկու ամսական երեխայի հետ։ Փրկարարական գործողությունը շարունակվում է։

Նշվում է, որ սողանքի հետեւանքով 46 տուն է փլուզվել։