Ռուսաստանից նոր ռազմատեխնիկա է մատակարարվել Ադրբեջան (լուսանկարներ)


Ռուսաստանից նոր ռազմատեխնիկա է մատակարարվել Ադրբեջան (լուսանկարներ)
Հունիս 24 13:22 2017

Ռուսաստանից նոր ռազմատեխնիկա է մատակարարվել Ադրբեջան: Բաքվի նավահանգիստ հասած ժամանակակից սպառազինության մեծ խմբաքանակը մոտ ժամանակներս ուղղվելու է մերձճակատային գոտի; Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Համաձայն միջկառավարական համաձայնագրի և Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվել է ռազմատեխնիկայի պլանային մատակարարում, գրում է գործակալությունը:

Նշվում է, որ «այդ սպառազինությունն ուժեղացնելու է զրահապատ տեխնիկա, ամրություններ, փոքր արագության օդային թիրախներ, կենդանի ուժ և այլ օբյեկտներ խոցելու Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մարտական և մարտավարական հնարավորությունները»:

Նշվում է, որ ռուսական ռազմական տեխնիկայի և սպառազինության մատակարարումն Ադրբեջան «շարունակվելու է»: