Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա


Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա
Հունիս 24 12:57 2017

Shamshyan.com-ը գրում է. «Երեկ՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 37 շենքի դիմաց Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 20-ամյա Աղավնի Քանքանյանը իր վարած Mercedes մակնիշի 63 TT 063 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 14-ամյա Էլիզա Գրիգորյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ այստեղ: