ՊՆ ավտոբուսի վթարից տուժած պայմանագրային զինծառայողներից Երևան են տեղափոխվում 8 զինծառայող. Հովհաննսիսյանը նոր մանրամասներ է հայտնում


ՊՆ ավտոբուսի վթարից տուժած պայմանագրային զինծառայողներից Երևան են տեղափոխվում 8 զինծառայող. Հովհաննսիսյանը նոր մանրամասներ է հայտնում
Հունիս 24 11:59 2017

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր մանրամասներ է հաղորդում այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհին, տեղի ունեցած ավտովթարից։

«Իրավիճակ փոխվեց։ Բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության», - Facebook-յան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաև տեղեկացնում է, որ նոր իրավիճակի մասին, գրելով, որ Երևան են տեղափոխվում 8 զինծառայող, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհին, վաղ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կողաշրջվել է Պաշտպանության նախարարության համարանիշներով ավտոբուսը: