ՊՆ ավտոբուսի վթարից տուժած պայմանագրային զինծառայողներից 3-ը տեղափոխվում են Երևան


ՊՆ ավտոբուսի վթարից տուժած պայմանագրային զինծառայողներից 3-ը տեղափոխվում են Երևան
Հունիս 24 11:44 2017

Ինչպես հայտնել էր արտակարգ իրավիճակի նախարարությունը՝ հունիսի 24-ին, ժամը 08:31-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վթարը տեղի է ունեցել ժամը 08:30-ի սահմաններում Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին: Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Նրանցից երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից:

Ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած պայմանագրային զինծառայողներից 3-ը քիչ անց կտեղափոխվեն Երևան: Այս մասին հայտնել է Վարդենիսի զինվորական հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ վիրավորներից 7-ի վիճակը ծանր է, մնացածինը՝ միջին ծանրության: