Քիմ Քարդաշյանը 380 հազար դոլարով գնել է Ժակլին Քենեդիի ժամացույցը (լուսանկարներ)


Քիմ Քարդաշյանը 380 հազար դոլարով գնել է Ժակլին Քենեդիի ժամացույցը (լուսանկարներ)
Հունիս 24 11:10 2017

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Նյու Յորքում աճուրդի ժամանակ գնել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի ժամացույցը՝ վճարելով 379 500 դոլար: Այս մասին տեղեկացնում է TMZ-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին:

Լրատվամիջոցը նշում է, որ Քիմը գերադասում է չբարձրաձայնել հայտնի Cartire բրենդի ժամացույցի ձեռք բերման մասին՝ զգուշանալով 2016թ. Փարիզում իր հետ պատահած կողոպուտի դեպքի կրկնությունից:

Նշվում է, որ այդ թանկարժեք ոսկյա ժամացույցը Ժակլինը նվեր էր ստացել իր քրոջ՝ Լիի ամուսնուց՝ արքայազն Ստանիսլավ Ռաձիվիլից: Այդ ժամացույցով մի քանի լուսանկար ունի Ժակլինը: