Թրամփի մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս Մելանյան. Բեռլուսկոնի


Թրամփի մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս Մելանյան. Բեռլուսկոնի
Հունիս 24 11:00 2017

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին աշխարհին ի ցույց է դրել իր հումորի եզակի զգացումը՝ հայտարարելով, որ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի մեջ իրեն ամենից շատ դուր է գալիս նրա կինը՝ Մելանյան։

«Թրամփի մեջ, ինչպես շատ տղամարդկանց ու կանանց, ինձ ամենից շատ դուր է գալիս Մելանյան իր գեղեցկության, գրավչության և ոճի համար»,-հայտարարել է նա իտալական La7 հեռուստաալիքի եթերում։

«Ես նրա հետ անձամբ ծանոթ չեմ, սակայն ես շատ եմ լսել նրա մասին, նույնիսկ ամերիկացի դեմոկրատները նրա հասցեին քննադատություն չեն արտահայտում»,-ասել է նա։