Ֆրանսիայի առաջին տիկինը կարճ կիսաշրջազգեստով հեծանիվ է վարել (լուսանկարներ)


Ֆրանսիայի առաջին տիկինը կարճ կիսաշրջազգեստով հեծանիվ է վարել (լուսանկարներ)
Հունիս 24 10:55 2017

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը փորձում է իր անձի հանդեպ մամուլի ուշադրությունը սեւեռել եւ հետ չմնալ ԱՄՆ նախագահ Մելանիա Թրամփից։ Օրերս նա մինի կիսաշրջազգեստով հեծանիվ է վարել։
Հեծանվային շրջագայությանն առաջին տիկինը ցուցադրել է միանգամից երկու նորաձեւ թրենդ. կարճ ջինսե կիսաշրջազգեստ եւ էկո-տրանսպորտ, որը չի աղտոտում շրջակա միջավայրը։

Բրիջիտ Մակրոնը հագել է նաեւ ճերմակ վերնաշապիկ, իսկ կերպարն ամբողջացրել է հարմարավետ կոշիկներով եւ արեւապաշտպան ակնոցով։ Իհարկե, առաջին տիկնոջ կերպարը ոչ բոլորին է դուր եկել, բայց չէ որ նա հենց դրանով է առաջինը, որ հնարավորություն ունի իրեն թույլ տալ նման համարձակ կերպարներ։