Հրապարակվել է «Արթուր թագավորի սուրը» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)


Հրապարակվել է «Արթուր թագավորի սուրը» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)
Հունվար 23 19:35 2017

Warner Bros. Pictures ստուիդիան YouTube-ում հրապարակել է ռեժիսոր Գայ Ռիչիի «Արթուր թագավորի սուրը» ֆիլմի նոր թրեյլերը:

Տեսանյութի նկարագրությունից հետևում է, որ ֆիլմը պատմում է գլխավոր հերոսի` «փողոցիներից գահ» բարձրանալու մասին: Սյուժեի համաձայն` Արթուրը ստիպված կլինի պայքարի բռնվել իր հորեղբոր հետ, որը զավթել է իշխանությունը:

Gazeta.ru-ն գրում է, որ ֆիլմում նկարահանվել են Չառլի Հանեմը, Ջուդ Լոուն, Էրիկ Բանան, էյդան Գիլենը, Անաբել Ուոլիսը և Հերմիոնա Կորֆիլդը:

Նշվում է, որ ֆիլմն էկրաններ դուրս կգա 2017 թվականի մայիսին: