Այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով. Սուրենյան


Այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով. Սուրենյան
Հունիս 24 10:34 2017

ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի: Ցիկլոնային գործունեությունը գրեթե վերանում է, իր տեղը զիջելով Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին: Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում հունիսի 24-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 27-28-ին հովտային շրջաններում հասնելով +35...+36 աստիճանի»:



loading...