Սաուդյան Արաբիայում ահաբեկչություն են կանխել. կան վիրավորներ


Սաուդյան Արաբիայում ահաբեկչություն են կանխել. կան վիրավորներ
Հունիս 24 10:26 2017

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են ահաբեկչությունը կանխելու մասին, որի թիրախում Մեքքայի ալ-Հարամ մզկիթն էր։

BBC-ի հաղորդմամբ՝ հարձակումը պատրաստելու մեջ կասկածյալը ինքն իրեն պայթեցրել է, երբ ոստիկանները շրջափակել են շինությունը, որտեղ նա գտնվում էր: Այս մասին հաղորդում է երկրի ներքին գործերի նախարարությունը։

Շինությունը, որտեղ գտնվել է կասկածյալը, պայթյունի հետևանքով փլուզվել է։ 11 մարդ վիրավորվել է, ներառյալ՝ իրավապահներ։ Ոստիկանությունը ևս 5 կասկածյալի է ձերբակալել։



loading...