Մաքսիմ Գալկինը զվարճալի տեսագրություն է հրապարակել Ալլա Պուգաչովայի և Լայմա Վայկուլեի մասնակցությամբ


Մաքսիմ Գալկինը զվարճալի տեսագրություն է հրապարակել Ալլա Պուգաչովայի և  Լայմա Վայկուլեի մասնակցությամբ
Հունիս 24 10:18 2017

Շոումեն Մաքսիմ Գալկինը շարունակում է Instagram-ում Յուրմալայի հանգստից լուսանկարներ և տեսագրություններ հրապարակել, որտեղ շոումենը կնոջ՝ Ալլա Պուգաչովայի և երեխաների՝ Գարիի ու Լիզայի հետ է։

Մաքսիմի վերջին հրապարակումը տեսագրությունն է, որտեղ զվարճանում են Ալլա Պուգաչովան և 63-ամյա Լայմա Վայկուլեն։

Տեսագրությունում Ալլան և Լայման հումորային «ներկայացում են խաղում»՝ նվիրված Լիգո տոնին։

Լիգո ամենամյա տոնը Լատվիայում ամենասիրելի տոներից է։ Այն նշում են հունիսի 23-24-ին։ Տոնը կապված է Արևի և պտղաբերության պաշտամունքի, ինչպես նաև ամառային արևահավասարի հետ։



loading...