Չինաստանում ավելի քան 100 մարդ սողանքի հետեւանքով ավերակների տակ է մնացել


Չինաստանում ավելի քան 100 մարդ սողանքի հետեւանքով ավերակների տակ է մնացել
Հունիս 24 10:04 2017

Չինաստանում ավելի քան 100 մարդ սողանքի հետեւանքով ավերակների տակ է մնացել։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւմուտքում, Սիչուան գավառի Մաոսյան գյուղում, փոխանցում է «Սինհուա»-ն։

Սողանքի հետեւանքով շուրջ 40 տուն է ավերվել։ Ներկա պահին որոնողա-փրկարարական աշխատանքներ են ընթանում՝ ողջ մնացածներին գտնելու համար։