ՀԺ. Հանաձորի ԲԿ-ի ծննդատանը ծնվել են այս հաստատու­թյան համար աննախադեպ թվով երեխաներ


ՀԺ. Հանաձորի ԲԿ-ի ծննդատանը ծնվել են այս հաստատու­թյան համար աննախադեպ թվով երեխաներ
Հունիս 24 09:58 2017

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը հունիսի 20-21-ը՝ 24 ժամ­վա ընթացքում, ծնվել է 12 երեխա: Այս հաստատու­թյան համար սա աննախադեպ ցուցանիշ է՝ առն­վազն վերջին տասը տար­վա ընթացքում:

«Ծանրաբեռնվածությունն առաջին 11 ժամում է եղել՝ առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան 10:20 րոպե: Երեխաներից 9-ը ծնվել են այդ ընթաց­քում»,- մեր զրույցում տեղեկացրեց ծննդատան տնօրեն Արամ Ավալյանը: 12 ծննդաբերությունից 3-ը եղել է կեսարյան հատումով, 9-ը՝ բնական ճանապարհով: Երեխաներից 6-ը աղջիկ է, 6-ը՝ տղա: Թե ծննդաբերությունը և թե հետվիրահատական շրջանն անցել են առանց խնդիրների ու բարդություն­ների:

«Վաղը պատրաստվում ենք դուրսգրմանը: Ամեն ինչ նորմալ է. և երեխաները, և մայրիկները առողջ են, լավ են, հանգիստ են, ուրախ են»,- ասաց Ավալյանը: Վանաձորի բժշկական կենտրոնի ծնն­դատանը, տնօրենի տեղեկացմամբ, գրանցվում է օրական միջինը 3.5 ծնունդ»:

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: