«Հրապարակ». ԱԺ-ում Ալիկ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը երկսենյականոց աշխատասենյակներ են ստացել


«Հրապարակ». ԱԺ-ում Ալիկ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը երկսենյականոց աշխատասենյակներ են ստացել
Հունիս 24 09:51 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում օրեր շարունակ առանց աշխատասենյակի դեգերող ուժային կառույցների նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մաքառումները տվել են ցանկալի արդյունք:

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչին և ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլականին խորհրդարանի գողտրիկ անկյունում՝ առաջին հարկում, միմյանց հարևանությամբ երկսենյականոց աշխատասենյակներ են տվել: Ընդ որում՝ հատուկ նրանց համար երկու աշխատասենյակ միացվել է իրար, դռները փակվել են, և հիմա կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում»:

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: