«Հրապարակ». Ինչի՞ն է սպասում Տաճատ Վարդապետյանը. նա ԱԺ-ում իր աշխատասենյակը դեռ չի հանձնել


«Հրապարակ». Ինչի՞ն է սպասում Տաճատ Վարդապետյանը. նա ԱԺ-ում իր աշխատասենյակը դեռ չի հանձնել
Հունիս 24 09:40 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պոետ, ծնունդով Ջավախքից, նախորդ ԱԺ-ի պատգամավոր Տաճատ Վարդապետյանի սիրտը խորհրդարանից չի կտրվում։ Նա օրենսդիրում իր աշխատասենյակը դեռ չի հանձնել։

Սա թերևս պայմանավորված է նրանով, որ ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն՝ 33-րդ համարն ինքն է, և եթե պատգամավորներից մեկը գնա այլ աշխատանքի, բախտը կժպտա պոետին, եւ նա կվերադառնա ԱԺ։

Ոմանց կարծիքով, նրա հերթը կհասնի 2018-ին։ Վարդապետյանի հետ խոսել չհաջողվեց՝ անհասանելի էր։ Ասացին, որ հայրենիք է մեկնել»:

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: