Սեւանա լիճը Եվրոպայի 19 ամենահիասքանչ ու մատչելի վայրերից է


Սեւանա լիճը Եվրոպայի 19 ամենահիասքանչ ու մատչելի վայրերից է
Հունիս 24 09:21 2017

Սեւանա լիճը ընգրկվել է Եվրոպայի 19 ամենացնցող ու մատչելի զբոսաշրջային վայրերի ցանկում, որը հրապարակվել է Business Insider պորտալի կողմից։

Ցանկը կազմել էր Mastercard-ը , որպեսզի ցույց տա Եվրոպայի նվազ հայտնի, բայց առավել հասանելի ու հետաքրքիր վայրերը։

Հոդվածում նշվում է, որ չնայած երկրի գեղեցկությանը՝ Հայաստանում զբոսաշրջությունը բավականաչափ զարգացած չէ ու գներն էլ բավականին ցածր են։ «Երկիրը հայտնի է իր եկեղեցիներով։ Սեւանավանքը տեսնելը պարտադիր ծրագրի մեջ է»,- համարում են հեղինակները։

Շեշտում են, որ միջին ռեստորանում մեկ անձը կարող է ճաշել մոտ 10 եվրոյով, իսկ երեք աստղանի հյուրանոցում կամ էլ գեսթհաուզում մեկ անձի գիշերակացը 20 եվրոյից էլ քիչ արժե։