«Հրապարակ». Գործադիրն ԱԺ-ում անպաշտպան է մնալու, բոլորը մեկնում են արտերկիր


«Հրապարակ». Գործադիրն ԱԺ-ում անպաշտպան է մնալու, բոլորը մեկնում են արտերկիր
Հունիս 24 09:08 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 26-ից ԱԺ հանձնաժողովներում սկսվելու է բյուջեի կատարողականի քննարկումը։ Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը։ Հրավիրված են վարչապետը, փոխվարչապետը, սոցապնախարարը, ԱՎԾ պետը։

Կատարողականի քննարկման մեկնարկին նախորդ տարիներին ներկա է եղել նաեւ վարչապետը, սակայն պարզ չէ, թե ինչպես կվարվի Կարապետյանը։ Ըստ էության, կատարողականի քննարկմանը գործադիրն «անպաշտպան» կմնա, քանի որ ԱԺ նախագահը հունիսի 24-28-ը կմասնակցի Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը Կորեայի մայրաքաղաք Սեուլում: Իսկ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը երկուշաբթի մեկնում են Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նիստին։ Փաստորեն, գործադիրը կմնա ԱԺ փոխնախագահ Շարմազանովի հույսին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...