«Հրապարակ». Պարզ չէ, թե ինչպես կվարվի Կարեն Կարապետյանը


«Հրապարակ». Պարզ չէ, թե ինչպես կվարվի Կարեն Կարապետյանը
Հունիս 24 08:15 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 26-ից ԱԺ հանձնաժողովներում սկսվելու է բյուջեի կատարողականի քննարկումը։

Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը։ Հրավիրված են վարչապետը, փոխվարչապետը, սոցապնախարարը, ԱՎԾ պետը։

Կատարողականի քննարկման մեկնարկին նախորդ տարիներին ներկա է եղել նաև վարչապետը, սակայն պարզ չէ, թե ինչպես կվարվի Կարապետյանը։ Ըստ էության, կատարողականի քննարկմանը գործադիրն «անպաշտպան» կմնա, քանի որ ԱԺ նախագահը հունիսի 24-28-ը կմասնակցի Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը Կորեայի մայրաքաղաք Սեուլում:

Իսկ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը երկուշաբթի մեկնում են Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նիստին։ Փաստորեն, գործադիրը կմնա ԱԺ փոխնախագահ Շարմազանովի հույսին»:

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: