Կհաջողվի՞ լուծել այս մաթեմատիկական «ծաղկային գլուխկոտրուկը»


Կհաջողվի՞ լուծել այս մաթեմատիկական «ծաղկային գլուխկոտրուկը»
Հունիս 24 00:46 2017

Խնդրի լուծումը գտնելու համար պետք է անցնել 3 պարզ քայլ եւ վերջում ստանալ ճիշտ պատասխանը։
Մինչ դուք կսկսեք հաշվարկն ու կառաջարկեք ձեր տարբերակը, հուշում՝ ճիշտ պատասխանը գտնելու համար պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն ծաղիկների գույնին, այլեւ դրանց թերթիկների քանակին։


Հիշեք ձեր պատասխանը։



Իսկ այժմ խնդրի լուծումը.
Առաջին քայլից պարզ է դառնում, որ կարմիր ծաղկի «արժեքը» 20 է, կապույտ ծաղկինը՝ 5, երկու դեղին ծաղիկները միասին կազմում են 2, յուրաքանչյուրը՝ 1։ Եվ ահա խնդրի թաքնված գաղտնիքը. վերջին քայլում պատկերված կապույտ ծաղիկն ունի 4 թերթ, ուստի ստացվում է՝ 1+ 20 x 4= 81։
Պատասխան՝ 81