Սառեցրեք կիտրոնի կեղևները. Ահա՝ ինչու


Սառեցրեք կիտրոնի կեղևները. Ահա՝ ինչու
Հունիս 24 00:30 2017

Ցիտրուսները հարուստ են վիտամիններով և գրեթե բոլորին է հայտնի, որ կիտրոնը խթանում է ընդհանուր առողջությունը և կանխում բազմաթիվ հիվանդություններ։
Կիտրոնի մեջ առկա նյութերը արդյունավետ հակաքաղցկեղային միջոցներ են, այն հատկապես օգտակար է կրծքի քաղցկեղից պաշտպանվելու համար։
Գիտնականները կարծում են, որ կիտրոնի պարբերաբար օգտագործումը կանխում է օրգանիզմում քաղցկեղածին բջիջների զարգացումը։
Հնարավոր է, սակայն, որ չգիտեք, որ կիտրանի կեղևը պարունակում է առավել շատ վիտամիններ ու սննդային նյութեր, քան նրա հյութը։ Այն շատ օգտակար է նաև սնկի, բակտերիայի, մակաբույծների դեմ պայքարում, ինչպես նաև օրգանիզմը թունազերծելու համար։
Կիտրոնի հյութն օգտագործելուց հետո կարելի է կեղևները սառեցնել և կրկին օգտագործել։ Առաջին հերթին պետք է կիտրոնները լավ լվանալ, այնուհետ կեղևները կտրատել և դնել սառցարանում։
Կարելի է նաև կեղևներն անցկացնել քերիչով և այդպես սառեցնել։ Այս դեպքում այն շատ արագ է սառում, որն ավելի հեշտ է օգտագործել աղցանների, ըմպելիքների և պաղպաղակի հետ։



loading...