Հանրապետականներն ԱՄՆ սենատում ներկայացրել են առողջապահության ոլորտի բարեփոխումների օրինագիծ


Հանրապետականներն ԱՄՆ սենատում ներկայացրել են առողջապահության ոլորտի բարեփոխումների օրինագիծ
Հունիս 23 23:32 2017

Հանրապետական սենատորները Սենատում ներկայացրել են առողջապահության համակարգի բարենորոգման լրամշակված նախագիծը, որը, նրանց մտահղացմամբ, պետք է փոխարինելու գա Obamacare ապահովագրական համակարգին: Արդեն չորս Հանրապետական սենատոր հայտարարել է, որ չի աջակցում օրինագծին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մայիսի 4-ին առողջապահության մասին օրինագծին հավանություն է տվել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը: Obamacare ծրագրի «չեղարկումը և փոխարինումը» նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր նախընտրական խոստումներից մեկն է:

Նոր նախագծի ճակատագիրն արդեն կասկածի տակ է դրված. չորս հանրապետական, ներառյալ ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, Կենտուկիից սենատոր Ռենդ Փոլը, հայտարարել են, որ պատրաստ չեն այն պաշտպանել Սենատում կայանալիք քվեարկության ժամանակ: