Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ երեկոյան սուրճ ենք խմում


Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ երեկոյան սուրճ ենք խմում
Հունիս 23 22:44 2017

Գրեթե բոլորը գիտեն, որ ուշ երեկոյան սուրճ խմելը հանգեցնում է անքնության, սակայն թե ինչ է կատարվում օրգանիզմում շատերին հայտնի չէ։
Սուրճը մեզ էներգիա է տալիս, իսկ էներգիան խանգարում է քնելուն։ Նոր հետազոտությունը պարզել է, որ կոֆեինի ազդեցությունը մեր օրգանիզմի վրա իրականում շատ ավելի բարդ է։
Կոլորադոյի համալսարանի Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի հետազոտողները բացահայտել են, որ կոֆեինն ազդում է մեր հորմոնների մի խմբի վրա, որն անվանում են ցիրկադային ռիթմ։ Սուրճը երեկոյան խմելու դեպքում կանխում է մելատոնինի արտադրությունը՝ հորմոն, որը մեզ ստիպում է քնել։
Այնպես որ, երեկոյան սուրճ ցանկանալու դեպքում, մտածեք, ցանկանում լավ քնել, թե ոչ։