ԱՄՆ գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ ԻՊ առաջնորդը ազդեցություն չի ունենում խմբավորման դեմ գործողությունների ընթացքի վրա


ԱՄՆ գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ ԻՊ առաջնորդը ազդեցություն չի ունենում խմբավորման դեմ գործողությունների ընթացքի վրա
Հունիս 23 22:12 2017

Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան չի կարող 100 տոկոս վստահությամբ հայտարարել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին ողջ է, սակայն ենթադրում է, որ նա առնվազն չի կարող ազդեցություն ունենալ ԻՊ-ի դեմ Մոսուլում և Ռաքքայում իրականացվող գործողությունների վրա: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է կոալիցիայի ներկայացուցիչ Ռայան Դիլոնը:

«Ես չեմ կարող 100 տոկոսով հաստատել, որ նա դեռ ողջ է: Մասնավորապես մենք ակնկալում ենք, որ եթե անգամ նա ողջ է, նա ի վիճակի չէ ազդել այն ամենի վրա, ինչ հիմա կատարվում է Մոսուլում և Ռաքքայում»,- ասել է Դիլոնը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը հայտնել է, որ մեծ հավանականությամբ կարելի է խոսել այն մասին, որ ԻՊ առաջնորդը ոչնչացվել է ռուսական օդուժի կողմից Ռաքքայի հարավային հատվածում ԻՊ-ի հրամանատարական կետին հասցված ավիահարվածների հետևանքով:



loading...