Նոր մանրամասներ Վանաձորում հնչած կրակոցներից.Shamshyan.com


Նոր մանրամասներ Վանաձորում հնչած կրակոցներից.Shamshyan.com
Հունիս 23 21:54 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Բազումի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2016 թ.-ի հուլիսի 3-ին Վանաձոր քաղաքի Մայմեխի խճուղուն հարակից հանդամասում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչ, 31-ամյա Արմեն Ոփյանը իր մոտ եղած Մակարով տիպի ատրճանակով ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ մի քանի անգամ կրակել է Վանաձոր քաղաքի Օրբելի փողոցի 14 տանը հաշվառված, սակայն Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 8-րդ շենքում բնակվող, 56-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանի ուղղությամբ: 

Ա. Ոփյանն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ վրիպել է: Իսկ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունը հանձնարարական է ուղարկել ոստիկանության Բազումի բաժին, որպեսզի ոստիկանությունը պարզի այն անձի ինքնությունը, ով Ա. Ոփյանին տրամադրել է «Մակարով» տիպի ատրճանակը և ռազմամթերք հանդիսացող փամփուշտները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ատրճանակը և փամփուշտներ իրացնող անձի ինքնությունը պարզելու, նրան և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: