Բարնաուլում մեքենան հայտնվել է կանգառում. կա մեկ վիրավոր


Բարնաուլում մեքենան հայտնվել է կանգառում. կա մեկ վիրավոր
Հունիս 23 21:28 2017

Բարնաուլում Toyota Corona Exiv մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, հայտնվել է կանգառում: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Վիրավորվել է մեկ տղամարդ, ով հոսպիտալացվել է: Ոստիկանությունը հայտնել է, որ մեքենայի վարորդը չի ունեցել վարորդական իրավունք: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել :



loading...