Facebook-ը կարգելի անծանոթներին ներբեռնել օգտատերերի լուսանկարները


Facebook-ը կարգելի անծանոթներին ներբեռնել օգտատերերի լուսանկարները
Հունիս 23 21:06 2017

Facebook սոցցանցը ծրագրում է նոր գործառույթ ստեղծել, որը կարգելի անծանոթներին ներբեռնել օգտատերերի լուսանկարները, փոխանցում է «Կոմերսանտը»։

Facebook-ի նոր նախագծերի հարցերով մենեջեր Աարատի Սոմանի խոսքով ներկայումս թեստային փորձարկում են անցնում այն տեխնոլոգիաները, որոնք կսահմանափակեն անձնական լուսանկարների հասանելիությունը։ Առաջին փուլում այդ ֆունկցիան հասանելի կլինի միայն Հնդկաստանի օգտատերերին:



loading...