Այսքան ժամանակ Դուք սխալ եք օգտվել հակաքրտինքային միջոցներից


Այսքան ժամանակ Դուք սխալ եք օգտվել հակաքրտինքային միջոցներից
Հունիս 23 20:35 2017

Նույնիսկ այդքան սովորական միջոցն, ինչպես դեզոդորանտն է, ունի օգտագործման բազմաթիվ նրբություններ և կանոններ:
Ահա դրանք.
1.Հակաքրտինքային ցանկացած միջոց անհրաժեշտ է քսել գիշերը՝ մաքուր և չոր մաշկին, քանի որ դրանում պարունակվող ակտիվ նյութերին ժամանակ է պետք, որպեսզի ներծծվեն մաշկի մեջ և գործեն: Առավոտյան միջոցն արդյունավետորեն կաշխատի:
2.Չի կարելի հակաքրտինքային միջոցը քսել անմիջապես լոգարանից դուրս գալուց հետո: Սպասեք 10 րոպե, այնուհետև օգտվեք դրանից, հակառակ դեպքում հագուստի վրա սպիտակ բծեր կառաջանան:
3.Ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել այս միջոցների օգտագործումը և քսել չափից շատ ու հաճախ, քանի որ հակաքրտինքային միջոցները կարող են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:
4.Խորհուրդ չի տրվում հակաքրտինքային միջոց օգտագործել մարզումներից կամ սաունա այցելելուց առաջ, քանի որ ակտիվ քրտնարտադրությունն այդ ընթացքում բնական է, և դրան խոչընդոտելը կնպաստի օրգանիզմում տոքսինների կուտակմանը:
Կիրառե՛ք այս կանոնները, որպեսզի ոչ մի դեպքում չվնասեք Ձեր օրգանիզմը:
Առողջ եղե՛ք: