Աշխատավայրում շորտերի արգելքից հետո տղամարդիկ աշխատանքի են եկել կիսաշրջազգեստով (տեսանյութ)


Աշխատավայրում շորտերի արգելքից հետո տղամարդիկ աշխատանքի են եկել կիսաշրջազգեստով (տեսանյութ)
Հունիս 23 16:29 2017

Եվրոպայում աշխատավայրերում շորտ հագնելու արգելք նախատեսող դրես-կոդի նոր պահանջներից վրդովված տղամարդիկ աշխատանքի են եկել կիսաշրջազգեստներով: Իրենց վրդովմունքն այս կերպ հայտնել են մասնավորապես CFDT ավտոբուսային արհմիության վարորդները:

Վարորդները նոր պահանջները համարում են անհեթեթ և չեն հասկանում՝ ինչու կանայք կարող են աշխատանքի գալ կիսաշրջազգեստով, այն դեպքում, երբ իրենց համար շորտերն այլևս արգելված են:

«Մեր համազգեստը նման շոգ եղանակի համար նախատեսված չէ: Նման դեպքերում մենք նախանձում ենք կանանց», - նշել է վարորդներից մեկը: