Դանիայի ֆինանսների նախարարը լուսանկարվել է Սերժ Թանկյանի հետ ու մասնակցել SOAD-ի համերգին


Դանիայի ֆինանսների նախարարը լուսանկարվել է Սերժ Թանկյանի հետ ու մասնակցել SOAD-ի համերգին
Հունիս 23 19:17 2017

Դանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Յենսենը Կոպենհագենում մասնակցել է հայտնի System of a Down ռոք խմբի համերգին: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ թողնելով հայտնի հայ ռոք երաժիշտ, խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ արված լուսանկարը:
System of a Down-ը համերգային շրջագայության ընթացքում հունիսի 22-ին համերգ է ունեցել Կոպենհագենում: Խմբի հաջորդ համերգները կայանալու են հունիսի 23-ին՝ Մադրիդում և հունիսի 25-ին՝ Ֆլորենցիայում:
Շրջագայությունը շարունակվելու է մինչև հուլիսի 5-ը՝ եզրափակվելով Մոսկվայում: