Որքա՞ն դոլար են գնել եւ վաճառել հայաստանյան բանկերը


Որքա՞ն դոլար են գնել եւ վաճառել հայաստանյան բանկերը
Հունիս 23 18:48 2017

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է 2017թ-ի հունիսի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 95,178,177 դոլար 479.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 92,985,760 ԱՄՆ դոլար 481.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 18,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 480.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,112,516 EUR 533.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,525,239 EUR 538.26 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,072,318,129 ՌԴ ռուբլի 8,10 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 505,557,527 ՌԴ ռուբլի 8,18 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Հունիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 53.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.8 մլն ԱՄՆ դոլար: