Կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցին կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում։ Այդ մասին հայտնել է վարչապետի որոշմամբ ստեղծված հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովը:
Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:30-20:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 11:00-13:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
Նշենք, որ հայտնի կինոռեժիսորը մահացել էր այսօր՝ հունիսի 23-ին, 71 տարեկան հասակում: