Եգիպտոսում գտել են ժայռապատկերներ, որոնք 5000 տարեկան են (լուսանկարներ)


Եգիպտոսում գտել են ժայռապատկերներ, որոնք 5000 տարեկան են (լուսանկարներ)
Հունիս 23 14:22 2017

Եգիպտոսում գիտնականները գտել են ժայռապատկերներ, որոնք ավելի քան 5000 տարեկան են: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:

Եգիպտոսի, Բելգիայի, ԱՄՆ-ի հնագետների կարծիքով՝ դրանք եզակի որմնանկարներ են, որոնք ավելի հին են քան նախկինում Եգիպտոսում հայտնաբերված որմնանկարները:

Նկարում պատկերված են թռչուններ և կենդանիներ: Առանձին ուշադրություն է հրավիրվում որմնանկարում նկարված փղին: Եգիպտագետների կարծիքով այս գտածոն ապացուցում է, որ Եգիպտոսում գրերի ծագումը ավելի վաղ է եղել, քան նախկինում կարծում էին: հետազոտողները շարունակում են բացահայտել որմնանկարը: