Բնակարանային գողությունների դեպքերի բացահայտումը ոստիկանության կարևորագույն խնդիրներից են


Բնակարանային գողությունների դեպքերի բացահայտումը ոստիկանության կարևորագույն խնդիրներից են
Հունիս 23 17:55 2017

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը գրել է. «Բնակարանային գողությունների դեպքերի բացահայտումը, կանխումն ու նախականխումը ոստիկանության կարևորագույն խնդիրներից են։ Եվ այս խնդիրը լուծելուն ուղղված միջոցառումները բավական արդյունավետ են։ Խոսենք փաստերով։

2016 թվականին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1250 բնակարանային գողության դեպք, ինչը 119-ով կամ 8,7%-ով պակաս է նախորդ տարվա համեմատությամբ, դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշված հանցատեսակի բացահայտումն աճել է 2,5%-ով (30,5%-ից 33,0%):

Դեպքերի նվազման և բացահայտման աճի միտումները պահպանվել են նաև 2017 թվականի 5 ամիսների ընթացքում: Եթե 2016 թվականի 5 ամիսների արդյունքներով ՀՀ-ում արձանագրվել էր 590 բանակարանային գողության դեպք, ապա 2017 թվականի նույն ժամանակահատվածում դրանց թիվը նվազել է 255-ով կամ 43,2%-ով, իսկ բացահայտման արդյունավետությունն աճել է 6,2%-ով (26,3%-ից 32,5%)»: