Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին՝ կլինի շարունակական. դեսպան


Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին՝ կլինի շարունակական. դեսպան
Հունիս 23 17:36 2017

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող դատաիրավական համակարգի բարեփոխումներին՝ կլինի շարունակական: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ֆրանսիայի արդարադատության նախարարությունների միջեւ առկա համագործակցությունը եւ նշել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա:

Դեսպանը շնորհավորել է Դավիթ Հարությունյանին արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ վստահեցրել, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող դատաիրավական համակարգի բարեփոխումներին՝ կլինի շարունակական:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մշակման փուլում գտնվող իրավական ակտերի նախագծերին, ինչպես նաեւ քննարկել միջազգային որդեգրումներին վերաբերող մի շարք հարցեր: